Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոցներ կգնի
ՀՀ արդարադատության նախարարությունը լեհական ընկերությունից ձեռք կբերի լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց, ինչի վերաբերյալ որոշումը կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
2025 թվականի փետրվարին ՀՀ կառավարության և լեհական «Enigma» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է մատակարարել 2 հազար հսկիչ թևնոց՝ տնային կալանքի ու վարչական հսկողության (երբ անձին արգելվում է որոշակի ժամերի դուրս գալ տնից և այցելել որոշակի վայրեր) նպատակով։
Այսօր ընդունված որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նշված լեհական ընկերությունից լրացուցիչ կպատվիրի 100 թևնոց վարչական հսկողության, ինչպես նաև 300 թևնոց՝ տնային կալանքի համար։ Այս գնման իրականացման նպատակով պետական բյուջեից ծրագրվում է հատկացնել շուրջ 330 մլն դրամ։
Ըստ որոշման հիմնավորման՝ Հայաստանում վերջին տարիներին արձանագրվել է քրեական գործերով անցնող անձանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պրակտիկայի ընդլայնում։ Մասնավորապես, 2025 թվականի ընթացքում տնային կալանք կամ վարչական հսկողություն է սահմանվել 3 692 անձի հանդեպ, ինչը 70 տոկոսով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...