Պեսկովի աղմկահարույց հայտարարությունը․ համաշխարհային պատերազմի ռիսկն աճում է
Աշխարհում ներկայումս գրեթե չեն մնացել միջազգային անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմներ, և գլոբալ պատերազմի կանխարգելման միակ գործոնը միջուկային զսպումն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը ներկայումս ենթարկվել է լուրջ էրոզիայի։
«Այսօր այն լրջորեն քայքայված է։ Շատ առումներով, բացի միջուկային զսպումից, մենք աշխարհում ոչինչ չունենք։ Դա միակ բանն է, որը պաշտպանում է աշխարհը համաշխարհային պատերազմից», - ասել է Պեսկովը։
Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ միջուկային զսպման գործոնը չի կարող ապահովագրել աշխարհը տարածաշրջանային հակամարտություններից, որոնց ընդհանուր ներուժն ու հավանականությունը ներկայումս աճման միտում ունեն։
Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ տեխնոլոգիական ակտիվ զարգացման հետևանքով սպասվում է սպառազինության նոր տեսակների ի հայտ գալը։ Դրանք, չլինելով միջուկային, իրենց կործանարար ուժով և հետևանքներով ապագայում կարող են հավասարվել միջուկային զենքի պոտենցիալին։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...