Քաղաքականություն

Զախարովայի կոշտ ուղերձը Հայաստանին․ պետք է արագ որոշում կայացնել

Զախարովայի կոշտ ուղերձը Հայաստանին․ պետք է արագ որոշում կայացնել

Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և ԵՄ-ին անդամակցելու միջև, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։


«Ռուսաստանը, ինչպես ԵԱՏՄ մյուս երեք երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, ցանկանում է, որ այս հարցում պարզություն լինի որքան հնարավոր է շուտ», - ասել է Զախարովան։


Նա ընդգծել է, որ պատահական չէ, որ Միության չորս երկրների ղեկավարների մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է Հայաստանում համապատասխան ազգային հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը, որը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված միակ մեխանիզմն է՝ վերազգային միջազգային կազմակերպություններին այս երկրի անդամակցության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ 


Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը և նրա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերները անընդունելի են համարում Հայաստանի սպառողական մոտեցումը ԵՄ անդամակցությանը։


«Ես ևս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ մեզ համար անընդունելի է զուտ սպառողական մոտեցումը՝ ԵՄ մտնելը մեր հաշվին։ Ինչպես ցույց են տալիս առաջնորդների հայտարարությունները, մեր եվրասիական ինտեգրման գործընկերները կիսում են այս տեսակետը», - ասել է Զախարովան։



Ինչպես պնդում է ռուսական կողմը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ Հայաստանը կարող է կորցնել Միության անդամի կարգավիճակում ստացած առևտրային արտոնությունները, մասնավորապես՝ Միության երկրների համար 5% միասնական ցածր մաքսատուրքի դրույքաչափը և որոշ դեպքերում նույնիսկ ապրանքների անմաքս ներմուծման իրավունքը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250