Կառավարության անդամների երդումը փոխվում է․ նոր որոշում
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Նախագծի կարգավորման նպատակն է կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը։ Հիմնավորման համաձայն՝ առաջարկվող փոփոխությամբ երդման տեքստում առավել հստակ կարտացոլվեն պետականության ամրապնդման, հանրային և պետական շահերի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հարատևությանն ուղղված արժեքները։
Նախագծով առաջարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ։
Առաջարկվող խմբագրությամբ՝ լիազորություններն ստանձնած Կառավարության անդամները կտան հետևյալ երդումը.
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»,- ասվում է տեքստում։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ Կառավարության անդամների կողմից տրվող երդումն ավելի ամբողջական կերպով կարտացոլի պաշտոնի ստանձնման հետ կապված պատասխանատվության շրջանակը և պետական իշխանության հիմքում ընկած հիմնարար արժեքները։
Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...