Բաքվից նոր ազդակ․ Ղահրամանյանն ահազանգում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը գրել է.
«Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։
Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից ոը հետևություներն ինքներդ արեք։
Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է անցկացվել։ Ուղերձները տեսնում եք կից լուսանկարից։ Այնտեղ Հայաստանի քարտեզն է, որի տարածքը Բաքուն համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա ոչ այլ ինչ է, քան Բաքվի` «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հակահայ ծրագրի սպասարկումը գործողության մեջ։
Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ միջոցառումը կազմակերպվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի և Գյոյգյոլի շրջանի գործադիր իշխանության համատեղ նախաձեռնությամբ։ Փառատոնի նպատակն էր պահպանել Արևմտյան Ադրբեջանի պատմական ժառանգությունը, ազգային-հոգևոր արժեքներն ու հիշողությունը, ինչպես նաև փոխանցել դրանք ապագա սերունդներին»։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. նշվում է, որ միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել «Իրևան մարզական ակումբի մարզիկները», իսկ
«Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ կազմակերպությունը միավորում է միլիոնավոր հայրենակիցների, որոնք ենթարկվել են տեղահանությունների և էթնիկ զտումների, ինչպես նաև նրանց ժառանգներին» և որ «համայնքի նպատակն է ապահովել մարդկանց ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՐԵՆՑ հայր ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ»։
Ադրբեջանցի պատգամավորը նաև ընդգծել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթը կարևոր քաղաքական աջակցություն է եղել այդ գործընթացի համար»։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ Բաքուն անեբաբարձր` պետական մակարդակով, զավթողական նկրտումներ ունի ու սա է իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը։
Հիշեցնեմ` երկու օր առաջ նույն օրակարգով փառատոն էր անցկացվել Նախիջևանում։
Այսօր նաև տեղեկացանք, որ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Թե սա ինչ պոտենցիալ երևացող ու չերևացող ռիսկեր կարող է պարունակել Հայաստանի ինտերնետ հաղորդակցության և ՏՏ անվտանգության համար, թերևս մասնագետները մեկնաբանեն»,- ասվում է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...