Ավինյանը բարկացավ․ բախչաների ու քոլիկների տերերը հիշեք՝ ինչ դիմադրություն էին կազմակերպում
Տորք Անգեղի արձանի հարակից տարածքում իրականացվող աշխատանքների երկրորդ փուլն է ընթանում։ Մասնավորապես, ավարտվել են ամֆիթատրոնի և բեմի բետոնապատման, ֆուտբոլային դաշտի կառուցման, ինչպես նաև սանհանգույցների ներքին հարդարման աշխատանքները և այլն։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։
Արձագանքելով՝ Ավինյանն ասել է, որ Տորք Անգեղի արձանի շուրջ ձևավորվող նոր այգին վարչական շրջանի համար դառնալու է նոր ձգողության կենտրոն։
«Ընդհանրապես, այն նոր ձգողության կենտրոն է դառնալու բոլոր երևանցիների համար։ Ուզում եմ, որ բոլորս վերհիշենք, թե ինչ վիճակում էր այս այգին մոտ երեք տարի առաջ, և թե ինչ մեծ դիմադրություն էր կազմակերպվում այնտեղի բախչաների տերերի ու քոլիկներ խփած մարդկանց կողմից։ Հանրային տարածքները պետք է վերադարձվեն հանրությանը։ Հանրային տարածքները պատկանում են բոլորին, և սա շատ լավ օրինակ է, թե ինչպես է հանրային տարածքը վերադարձվում քաղաքին ու երևանցիներին»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...