18:00 Լուրերը մեկ տողով. ՀԱՊԿ-ին Հայաստանի կուտակված պարտքերի մասին. համաձայնություն ԱՄՆ-ի ու Իրանի միջև
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Տավուշի մարզի Ջուջևան համայնքում տեղացած ուժգին կարկուտը 100%-ով վնասել է տեղի այգիները: Բնակիչները կանգնել են անասնակերի հայթայթման և լուրջ սոցիալական խնդիրների առաջ, իսկ կրած վնասների փոխհատուցման հարցը դեռևս մնում է չլուծված:
•ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է ժամանակավոր գլխավոր արտոնագիր տրամադրելու մասին, որը 60 օրով (մինչև օգոստոսի 21-ը) թույլատրում է իրանական նավթի և նավթամթերքի հետ կապված գործարքները։
•Մոսկվան և Մինսկը պատրաստվում են քննարկել Ուկրաինայի կողմից Բելառուսին ուղղված վերջին ռազմական սպառնալիքները: Ռուսական կողմը Կիևի գործողությունները որակել է որպես բացահայտ ագրեսիա և միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին:
•ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանն ու կուտակված պարտքերին՝ շեշտելով, որ կառույցի կանոնադրությամբ ֆինանսավորումից ձեռնպահ մնալու ձև նախատեսված չէ: Մոսկվան միևնույն ժամանակ վերահաստատել է, որ Երևանը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ:
•UFC-ի թեթև քաշային կարգում հասունանում է նոր սկանդալ՝ կապված հայ և ամերիկացի մարտիկների միջև առկա տարաձայնությունների հետ: Չեմպիոնի կողմից թանկարժեք մեքենայի նվերն ընդունելուց հրաժարվելուց հետո, հայ մարտիկը որոշել է այն խաղարկել երկրպագուների շրջանում:
Նմանատիպ հոդվածներ
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգամ...
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրո...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...