ԲՏԱ նախարարությունը ներկայացուցչական ծառայությունների գնման պայմանագրեր է կնքել
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերման նպատակով մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի, կնքել է 8 պայմանագիր։
Գործարքները կայացել են «ՍԱՍ-Գրուպ», «Արտէքսիմ», «Սերվիս Գրուպ», «Ստարտ Պոինտ» ՍՊ ընկերությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Վիկտորիա Սուքիասյանի, Նարեկ Գալստյանի, Քրիստինե Գևորգյանի և Աշոտ Անտոնյանի հետ։ Այս կապալառուներին պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է 1 միլիոն 332 հազար 554 դրամ։
Նշված կապալառուներից շատերին, օրինակ՝ պետական տարբեր գերատեսչություններին տարատեսակ չրեր վաճառող «Վիկտորիա Սուքիասյան» ԱՁ-ին, «Փաստինֆո»-ն անդրադարձել էր ավելի վաղ։ Գերատեսչության կողմից ձեռք են բերվել «Արկոլադ» շոկոլադներ, «New Nairi» ու «New Dvin» կոնյակներ և բնական չրերի հավաքածուի փոքր տուփեր։ Նախարարությունը գնել է նաև այլ ծառայություններ. երկու անհատ ձեռնարկատերեր մատուցել են ֆոտոնկարահանման ծառայություն, իսկ վերոնշյալ գումարի շրջանակներում իրականացվել է նաև գույքի վարձակալություն, արհեստական բանականությամբ պատրաստված նյութի, ինչպես նաև սահիկաշարի պատրաստման ու դիզայնի ծառայության ձեռքբերում։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունն աջակցում է հանրապետության մարզերում կաթ արտադրող տնտեսվարողներին
ՀՀ կառավարությունն աջակցություն է տրամադրում հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին,...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
Ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվում Ռուսաստանից Հայաստան
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կփոխադրվի ցորենի ևս մեկ խմբաքանակ, ինչի մասին տեղեկացնում են ադրբեջանական...