Կվառվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկիի սպառնալիքը
Եթե վառվի Ուկրաինան, կվառվի նաև ձեր Մոսկվան: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը շարունակի պատերազմը, Ուկրաինան հարվածներն առանց պատասխանի չի թողնի։ Նա նաև նշել է, որ Կրեմլի վրա ճնշումը պետք է ուժեղանա։
Մեր հարվածները կրկին հասան Մոսկվայի շրջան. ժամանակն է ավարտել այս պատերազմը: Այս մասին հույս է հայտնել Զելենսկին:
«Այս գիշեր մեր հեռահար միջոցները կրկին հասել են Մոսկվայի շրջան. շաբաթվա մեջ երկրորդ անգամ խոցվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանը։ Խոցվել են նաև թիրախներ Ռոստովի տարածաշրջանում և Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Սա մեր քաղաքներին ու համայնքներին ուղղված ռուսական հարվածներին միանգամայն արդարացի պատասխան է և մեր զինվորների աշխատանքի ևս մեկ կարևոր արդյունք այն օբյեկտներում, որոնք ապահովում են ռուսական ռազմական մեքենան»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, որ եկել է պատերազմը ավարտելու ժամանակը, և Ռուսաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի դիվանագիտության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...
Զելենսկու սպառնալիքը` Ռուսաստանին
Մենք ողջ Ռուսաստանով մեկ գործարկելու ենք 600-ական դրոն և հրթիռ, և նրանք կզգան այս պատերազմը ճիշտ այնպես, ինչպես զգում են...
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային, որտեղից գիշերը հարձակում էր իրականացվել Իրանի տարածքի վրա: Այս մասին հայ...
Իրավիճակը կրիտիկականից վերածվում է աղետալիի. Պուտին
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացի զինծառայողներին և կոչ է արել նրանց չկատարել կիևյան իշխանությունների...