Քաղաքականություն

Աննա Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ

c

Աննա Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի պահվածքին և հնչեցրած սպառնալիքներին։


«Խորհրդարանում մեր պացիենտը դարձյալ սկսել է գոռգռալ, անհանգիստ վիճակում հայտնվել և կրկին սպառնալիքներ հնչեցնել։ Կողքից դիտելիս մտածում ու ասում ես՝ սա այն մարդն է, որն իբր հաղթել է ընտրություններում և իբր պետք է կառավարություն կազմի, սա՞ է հաղթածի հոգեվիճակն ու կեցվածքը։ Այսքան ընտրախախտումներով իբր հաղթանակ ձևակերպելով և մի ամբողջ քաղաքական ուժի ձայներ յուրացնելով հանդերձ՝ դարձյալ չես հանգստանում։ Նիկոլ Փաշինյան, չե՞ս կարողանում Ալիևին պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ մեր ժողովրդին ավերիչ ու սարսափազդու պատերազմով ահաբեկելով, վախեցնելով, մարդկանց բանտարկելով և ընտրություններից առաջ ամբողջ աշխարհի աջակցությունը ստանալով՝ միևնույն է, չես կարողացել սահմանադրական մեծամասնություն կամ նույնիսկ 50 պլյուս 1 տոկոս վերցնել։ Այժմ չգիտե՞ս ինչպես բացատրել Ալիևին, որ ժողովուրդը չի ցանկանում սահմանադրական փոփոխություններ անել և Ալիևի պատվերով Սահմանադրությունը փոխելու մանդատ չի տվել։ Դա չի հաջողվում, և հենց դրանից ես նման ցնցումների մեջ ընկել։ Սիրելի քաղաքացիներ, դուք ձեր ընտրությամբ կանխել եք Ալիև-Նիկոլ տանդեմի հերթական ծրագիրը Սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Ցանկանում եմ, որ դուք հստակ իմանաք՝ նրա այսօրվա սպառնալիքներն ամենևին նախատեսված չեն ներքին լսարանի համար։ Այդ բոլոր սպառնալիքները բացառապես մեկ անձի՝ Ալիևի համար են, որպեսզի ցույց տա, որ թեև ժողովուրդն իրեն չի ընտրել, ինքը մաքրելու և արմատախիլ է անելու ռևանշիստական ուժերին, ինչպես Ալիևն է ասում։ Նիկոլ Փաշինյանը հիմա բացառապես արտաքին օրակարգի սպասարկում է իրականացնում, բայց ամեն դեպքում դեղեր ընդունելը չի խանգարի»,- ասել է Գրիգորյանը 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250