Ասում է՝ ոչխարներին առաջս եմ անում, տանեմ ցույցի․ Ալեքսանյանն ակնարկ է արել
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից պատգամավորի 4 թեկնածու հետախուզման մեջ է ընտրակաշառքի գործով, փախած է քննությունից, հետախուզման մեջ է: Ինչ է սա նշանակում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ընդդիմությունը իշխանությանն է մեղադրում ընտրությունները կեղծելու մեջ, Ալեքսանյանը պատասխանեց՝ իրենց գործընկերները որոշել են՝ կարող են ՀՀ քաղաքացիների ճակատին գնապիտակ փակցնել:
«Եթե հանկարծ սխալվեն, գան նոր Ազգային ժողով, ես կարծում եմ՝ այդ գնապիտակները պետք է վերադառնան իրենց ճակատներին»,- ասել է նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընդդիմությունը հայտարարում է հրապարակված ձայնագրությունների՝ մոնտաժված լինելու մասին, պատգամավորը հայտարարեց՝ շատ բան են ասում:
«Մի հատ էդ ձայնագրությունները լսեք: Ասում են՝ կոնտեքստից կտրված է: Որ կոնտեքստի մեջ ուզում եք, էդ արտահայտությունները դրեք, ո՞ր կոնտեքստում դա ընտրակաշառք չէ ու դա օրինական է: Ո՞ր կոնտեքստի մեջ է, որ ասում է՝ ոչխարներին առաջս եմ անում, տանեմ ցույցի, ո՞ր կոնտեքստի մեջ է, որ ասում է՝ գլուխը 5000, ո՞ր կոնտեքստի մեջ է, որ ասում է՝ մարդը 70 է ստանդարտ գինը, թե՞ 50: Ո՞ր կոնտեքստի մեջ դա ընտրակաշառք չէ»,- հայտարարել է Ալեքսանյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ ՔՊ-ն չի քննարկում ՍԴ-ում այս հարցը բարձրացնելու հնարավորությունը, ասաց՝ այս առումով տեսնում են օրենսդրական լուրջ բացեր, ինչը և տրամաբանական է, քանի որ գործող Սահմանադրությունը գրվել է գործող կլանի ներկայացուցիչների կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...