Հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է սահմանափակել որոշ կուսակցությունների ընտրություններին մասնակցելը
Հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է արգելել ընտրական հանցագործությունների մասնակից քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ամփոփել է 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, հայտնել են կոմիտեից ու կից տվյալներ ներկայացրել, որոնք վերաբերվում են միայն ընդդիմադիր երեք ուժերին՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան»։
Դրանց հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ միջնորդելով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...