Զելենսկին նոր հրաման է տվել զինված ուժերին․ օտարերկրացիների է հավաքագրում
Ուկրաինայի զինված ուժերում (ՈւԶՈՒ) կգործեն երեք տեսակի պայմանագրեր, որոնք սահմանափակված կլինեն ժամկետով և պետք է նախատեսեն դրանց ավարտի հստակ պայմաններ։ Ենթադրվում է նաև զինծառայողների աշխատավարձերի զգալի աճ և օտարերկրացիների հավաքագրում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ թիկունքում գտնվող զինծառայողները կստանան առնվազն 30 հազար գրիվնա (մոտ 580 եվրո), մարտական գործողությունների առաջին գծում գտնվող զինվորականները միջինում կստանան 300 հազար գրիվնա (մոտ 5800 եվրո), ինչպես նաև «կավելացվեն ուկրաինացի մարտական հրամանատարների վճարները»։
«Ես շնորհակալ եմ խորհրդարանականներին, ովքեր հավանություն տվեցին բյուջեում կատարված փոփոխություններին, որոնք ուղղված են մեր պաշտպանության ամրապնդմանը։ Ես շնորհակալ եմ գործընկերներին, ովքեր օգնում են մեզ», - գրել է Ուկրաինայի նախագահը։
Միևնույն ժամանակ, պայմանագրերում հստակ կսահմանվի դրանց գործողության ժամկետը՝ 10 ամիս, 14 ամիս կամ 24 ամիս։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․«Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...