Շատ կոշտ հետևանքներ բոլորի համար, չեն պատկերացնում ինչ է սպասվում. Ավինյան
Վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը փորձեց զբաղվել ընտրակեղծիքներով, համատարած ընտրակաշառք բաժանելով, կազմակերպելով այլ երկրներից մարդկանց տեղափոխումը Հայաստան քվեարկության համար՝ նրանց շահգրգռելով, վախեցնելով և նմանատիպ բաներով։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ես շատ հստակ ուզում եմ արձանագրել, որ սա կարմիր գիծ էր, որը հատվեց ընդդիմության կողմից և ուզում եմ շատ հստակ նաև արձանագրել, որ սա ունենալու է շատ կոշտ հետևանքներ բոլորի համար։ Ընտրակաշառք բաժանողները արմատախիլ են արվելու այս երկրից, իրենք դեռևս չեն պատկերացնում՝ ինչ է իրենց սպասվում։ Օրենքի ուժով հնարավոր ամենախիստ պատիժն է իրենց սպասվում, թող լավ պատրաստվեն դրան
Վերջին 8 տարիների ընթացքում մենք, այնուամենայնիվ, ունեցել ենք հարաբերականորեն ազատ, անկախ և ժողովրդավարական ընտրություններ։ Հլը մի հատ էլ, որ ընդիմությունն է խոսում ընտրակեղծիքներից կամ բողոքում նմանատիպ բաներից, մարդկանց դեմքներին ժպիտ է առաջացնում։ Գյուղերով ընտրակաշառք են բաժանել, ու միակ բանը, որից կարող են իրենք բողոքել, դա այն է, որ իրենք փողը տվել են ու իրենց չեն ընտրել մարդիկ»,–ասաց Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...