Նոր պահանջներ՝ բենզալցակայանների համար․ ՆԳՆ-ի կոշտ նախազգուշացումը
Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է՝ ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայաններ շահագործող անձինք պարտավոր են մինչև 2027 թվականի հունվարի 24-ը շահագործվող, նախագծման կամ կառուցապատման փուլում գտնվող կայանները, դրանցում կիրառվող տեխնոլոգիական սարքավորումները, պահեստարանները և իրականացվող գործունեությունը համապատասխանեցնել 2025 թվականի սեպտեմբերի 18-ի 1347-Ն որոշման պահանջներին։
Տնտեսավարողները պարտավոր են հեղուկ վառելանյութի վաճառքի, պահման, առաքման, փոխադրման և բաշխման գործընթացներում ապահովել աշխատանքների անվտանգ կազմակերպումը, կանխել տեխնածին վթարներն ու արտադրական դժբախտ դեպքերը, նվազեցնել դրանց հնարավոր հետևանքները, ապահովել մարդկանց կյանքի, առողջության, գույքի և շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչպես նաև ստեղծել աշխատողների համար անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ։
Միաժամանակ՝
շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտները (հեղուկ վառելանյութի լցավորման կայան, ներառյալ ավտոցիստեռն և պահեստարան) ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության՝ տարեկան առնվազն մեկ անգամ,
կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտները ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության՝ երեք տարին մեկ անգամ,
յուրաքանչյուր շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտ ենթակա է պարտադիր գրանցման արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում։
Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների շահագործումն առանց օրենքով սահմանված պահանջների պահպանման արգելվում է։
Պահանջների խախտման կամ չկատարման դեպքում կիրառվելու են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացվող քարոզարշավի ժամանակ առաջարկել է ներկա գտնվել հունիսի 3-ին և 4-ին Մարզահամերգայի...