ՌԴ ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունը՝ Հայաստանի ընտրություններից առաջ
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանում ընտրական գործընթացի վերաբերյալ, կոչ են արել հետևել ժողովրդավարական ընթացակարգերին.
«Տեղեկություններ են ստացվում, որ Հայաստանում օրենքներին և կանոններին համապատասխան նախընտրական պայքարի փոխարեն պայքար է ընթանում ժողովրդավարական ընթացակարգերի դեմ։ Տեսնում ենք հայկական իշխանությունների փորձերը՝ ժողովրդավարության դեմ հանցագործություն կատարելու՝ ընտրություններից հեռացնելու մասին որոշում ընդունելով խոշորագույն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» շարժման, ինչպես նաև, հնարավոր է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ։
Ըստ ամենայնի, ընդդիմության նկատմամբ ճնշումները՝ ձերբակալությունների, հետապնդումների, սեփականության խլման և Հայ Առաքելական եկեղեցու դեմ գործողությունների տեսքով, բավարար չեն եղել։
Եթե այս հակաժողովրդավարական սցենարը կյանքի կոչվի, և ընտրություններին մասնակցելու արգելքի մասին որոշում ընդունվի, ապա Հայաստանի քաղաքացիները կզրկվեն իրենց երկրի ապագան ընտրելու իրավունքից, ինչը կասկածի տակ կդնի ընտրական գործընթացի լեգիտիմությունն ընդհանրապես։
Ակնկալում ենք, որ Երևանում ոչ թե խոսքով, այլ գործով կհետևեն ժողովրդավարական ընթացակարգերին, որոնց նկատմամբ իրենց հավատարմության մասին մինչ այժմ խոսում են յուրաքանչյուր հարմար առիթով»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կոր...
Դատախազությունը դիմել է ԿԸՀ․ «Ուժեղ Հայաստանի» 6 թեկնածուների կալանավորման հարցն օրակարգում է
Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարո...
Ժամերի ընթացքում հայտնվեն բանտերում. Փաշինյանը իրավապահ համակարգի առաջ պահանջ դրեց
Վարչապետ Փաշինյանը իրավապահ համակարգի առաջ պահանջ է դրել.«Էս պահից սկսած ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առ...
Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` այսօր հանրահավաքին Փաշինյանը «թույն ելույթ է ունենա...