Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հայտարարությունն Ադրբեջանի վերաբերյալ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով կապահովվի խաղաղությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ։
«Վստահ եղեք՝ դա հնարավոր է, և մենք դա կանենք։ Մենք Հայաստանը տեսնում ենք որպես ժամանակակից արդյունաբերական երկիր, տարածաշրջանում ամենաարդյունավետ զարգացող երկիրը, զարգացած գյուղատնտեսությամբ և ֆինանսական համակարգով։ Կրկին կդառնանք տարածաշրջանի ներդրումների համար ամենագրավիչ երկիրը։ Եղել ենք և կրկին կդառնանք։
Մենք չենք պայքարելու մեր սեփական պատմության, Արարատի ՝ լեռան, ոչ թե Միրզոյանի, Հայ Առաքելական եկեղեցու, ինքնության դեմ», - հայտարարել է քաղաքական գործիչը։
«Խոստանում եմ, որ կունենանք ամենաուժեղ, կայուն երկիրը՝ բովանդակությամբ հետաքրքիր, հիմնված ազգային արժեքների համակարգի վրա, որտեղ քաղաքացին չի մտահոգվի անվտանգության հարցերով, դրանով պետք է զբաղվեն իշխանությունները, ոչ թե քաղաքացին», - շարունակել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ սա կլինի երկիր, որը ստիպված չի լինի պայքարել անվերջ ճգնաժամերի դեմ, որտեղ պետական ծառայողը ստիպված չի լինի կատարել ապօրինի հրամաններ՝ աշխատանքը չկորցնելու համար։
Քոչարյանն ընդգծել է՝ Հայաստանում չկա մեկ այլ քաղաքական գործիչ, որն ունենա այսպիսի փորձ անվտանգության, կառավարման և խոշոր բիզնեսում աշխատանքի ոլորտներում։
«Սա եզակի փորձ է, և ես պատրաստ եմ այն, իմ ժամանակը, նյարդերը, ամեն ինչ նվիրել մեր երկրի հաջողությանը։ Այս փորձին ավելացրեք թիմը՝ ուժեղ, համարձակ, պատրաստ՝ արհեստավարժորեն երկիրը դեպի ապագա առաջնորդելու։ Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք», - եզրափակել է Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային խուզարկություն Armat Media-ում․ առգրավվել է լրագրողի հեռախոսը․ եթերը խափանվել է
Քննչական կոմիտեից հաստատել են 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվ...