Ես ձեզ գաղտնիք կպատմեմ․ Պուտինի սկանդալային հայտարարությունը
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՄՏՀ) ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկժամյա հանդիպում է ունեցել առաջատար արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ: Զրույցի հիմնական թեմաները վերաբերել են ուկրաինական ճգնաժամին, ռազմաճակատում տիրող իրավիճակին, ինչպես նաև եվրոպական երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի հետ տնտեսական հարաբերություններին:
Անդրադառնալով մարտական գործողությունների ընթացքին՝ ՌԴ ղեկավարը նշել է, որ ռուսական զորքերը ներկայումս առաջխաղացում ունեն շփման գծի ամբողջ երկայնքով: Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ ուկրաինական կողմն ունի կենդանի ուժի լուրջ խնդիրներ, իսկ հարկադիր զորահավաքը չի հասցնում լրացնել ամսական կորուստները, ինչն էլ հանգեցնում է տարածքային կորուստների: Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի վերահսկողության տակ են անցել նոր տարածքներ Դոնբասում և Զապորոժիեի մարզում:
«Ես ձեզ գաղտնիք կպատմեմ»,- ասել է Պուտինը՝ պատմելով «Օրեշնիկ» հրթիռային համակարգի մասին։
Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի տարածքում դեռևս չի իրականացվել համակարգի լիարժեք կիրառում, իսկ վերջին հարվածներն ունեցել են փորձարարական բնույթ, որոնց արդյունքները հետագայում մանրակրկիտ վերլուծվել են ԱԹՍ-ների միջոցով՝ ապագա թիրախավորման որոշումների համար:
Խոսելով խաղաղության հեռանկարների մասին՝ Պուտինը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը բանակցություններին՝ նշելով, որ պայմանները քննարկվել են Անկորիջում և հայտնի են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Որպես հակամարտության ձգձգման պատճառ նա նշել է Կիևի իշխանությունների քաղաքական շահագրգռվածության բացակայությունը: Միջնորդների թեմային անդրադառնալիս ՌԴ նախագահը հայտնել է, որ եվրոպական երկրները չեն կարող չեզոք լինել, քանի որ ներգրավված են հակամարտությունում, սակայն նշել է, որ հատուկ ծառայությունների մակարդակով շփումները շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...