Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ ՀՀ ԱԳՆ

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:


«Վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը: Հիշում եք՝ օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից:


Հիմա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ, և առաքվել է փաստաթուղթը Հայաստան: Այժմ ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի: Սրանով հեռավար ստարագրման գործընթացը ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250