Ռուսական զորքերը առաջ են շարժվում ողջ ճակատային գծով. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է և ցանկանում է խաղաղ ճանապարհով համաձայնության գալ Ուկրաինայի հետ՝ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ ՌԴ զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում մարտական շփման գծի ողջ երկայնքով, չկա մի հատված, որտեղ ռուսական զորքերը առաջ չընթանան: Պուտինի խոսքով՝ վերջին շրջանում ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել շուրջ 2440 քառակուսի կիլոմետր տարածք:
«Ռուսաստանն ամբողջությամբ վերահսկում է ԼԺՀ-ի տարածքը և ԴԺՀ-ի ավելի քան 85 տոկոսը, վերահսկում է Զապորոժիեի մարզի տարածքի 80 տոկոսը:
ՌԴ-ն ունի սեփական արտադրական, գիտական և կադրային բազա բանակի ապահովման համար, որը յուրաքանչյուր ամիս ավելի է ամրապնդվում:
Ի տարբերություն Ուկրաինայի՝ Ռուսաստանն ունի հայրենասիրություն և ժողովրդի կամք, ինչը հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին հասնելու գլխավոր նախապայմանն է»,– նշել է Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա ժողովրդի արժանապատվության հարցն ա. Փաշինյան
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն ա: Նման հայտարարություն է ար...
Լատվիայի ԱԳՆ–ից աջակցություն են հայտնել Հայաստանին` նշելով Ռուսաստանի ճնշման ֆոնը
Լատվիայի և Հայաստանի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Հայտնում են Լատվիայի ա...
Սուքիասյանը հայտարարել է գազի այլընտրանքային աղբյուրների մասին
«ՔՊ» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ Հայաստանը գազի մատակարարման այլընտրանքային առաջարկներ ունի, որոնք,...
Տնտեսական շահերի դիմաց՝ ոչ մի զիջում․ Հայաստանը պատրաստ է ընդլայնել արտահանումը դեպի ԵՄ
Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջ...