Սուքիասյանը հայտարարել է գազի այլընտրանքային աղբյուրների մասին
«ՔՊ» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ Հայաստանը գազի մատակարարման այլընտրանքային առաջարկներ ունի, որոնք, ըստ նրա, նույնիսկ ավելի էժան են, քան ռուսական գազը։
Թե որտեղից են ստացվել այդ առաջարկները, գործարարը չի մանրամասնել, սակայն վստահեցրել է, որ խոսքը Ադրբեջանի մասին չէ։ Նրա խոսքով՝ այլընտրանքային աղբյուրների առկայության և գործընթացի մեկնարկի մասին տեղեկացել է «ընկերական զրույցների» ընթացքում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մոսկվան զգուշացրել էր Հայաստանին, որ եթե երկիրը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, կդադարեցվեն գազի, նավթի և վառելիքի մատակարարման վերաբերյալ գործող պայմանավորվածությունները։
Նմանատիպ հոդվածներ
Տնտեսական շահերի դիմաց՝ ոչ մի զիջում․ Հայաստանը պատրաստ է ընդլայնել արտահանումը դեպի ԵՄ
Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջ...
«Ո՞րն է քո համար ավելի լավ՝ ապրել որպես հրե՞շ, թե՞ մարդ մեռնել»․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին.«Դիտում էի ու հայտնի հա...
ԵԱՏՄ-ում մեքենաների գնի նոր վեճ․ արձագանքել է Պեսկովը
«Դա Ալեքսանդր Գրիգորևիչի դիրքորոշումն է, և բոլորը հարգում են այն»․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարար...
Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է «հարստանալ», ապա թող դա ապահովի։ Այդ մա...