Լավրովի աղմկահարույց հայտարարությունը Եվրոպայի և Ուկրաինայի մասին
Եվրոպան ցանկանում է պահպանել Կիևում գործող նացիստական ռեժիմը, որպեսզի Ռուսաստանի դեմ մշտական հենակետ ունենա։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Նրանք ցանկանում են հավերժացնել նացիստական ռեժիմը՝ նրանից չպահանջելով կատարել ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ բազմաթիվ կոնվենցիաները, ո՛չ էլ սեփական Սահմանադրությունը։ (...) Եվրոպան ցանկանում է դա պահպանել՝ ունենալով մշտական հենակետ Ռուսաստանի դեմ սպառնալիքներ ստեղծելու համար։ Եվ պատերազմել, ինչպես սկզբից էին ասում, մինչև վերջին ուկրաինացին», — ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովի խոսքով՝ եվրոպացիները մտադիր են Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ և Ռուսաստանին ներկայացնել հակամարտության կարգավորման իրենց պայմանները։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Եվրամիությունն արդեն բաց է թողել Ռուսաստանի հետ երկխոսության բազմաթիվ հնարավորություններ։ Նա նշել էր, որ ԵՄ-ում Մոսկվայի հետ ապագա շփումների վերաբերյալ քննարկումները լուրջ բնույթ չեն կրում։
Նմանատիպ հոդվածներ
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա ժողովրդի արժանապատվության հարցն ա. Փաշինյան
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն ա: Նման հայտարարություն է ար...
Լատվիայի ԱԳՆ–ից աջակցություն են հայտնել Հայաստանին` նշելով Ռուսաստանի ճնշման ֆոնը
Լատվիայի և Հայաստանի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Հայտնում են Լատվիայի ա...
Սուքիասյանը հայտարարել է գազի այլընտրանքային աղբյուրների մասին
«ՔՊ» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ Հայաստանը գազի մատակարարման այլընտրանքային առաջարկներ ունի, որոնք,...
Տնտեսական շահերի դիմաց՝ ոչ մի զիջում․ Հայաստանը պատրաստ է ընդլայնել արտահանումը դեպի ԵՄ
Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջ...