Կրեմլի բոտերի ցանցը նոր կեղծ տեսանյութ է տարածում․ Փաշինյանը երեխայի չի հարվածել. FIP
Փաստերի ստուգման հարթակը հայտնում է. «Կրեմլի «Storm 1516» ցանցը X-ում արհեստական բանականությամբ գեներացված նոր կեղծ տեսանյութ է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, որում նա իբրև թե հարվածում է մանկահասակ երեխային։
Տեսանյութի բնօրինակը նկարահանվել է 2025 թվականի մայիսի 30-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրու «Զանգակ» մանկապարտեզ․ այնտեղ երեխաների հետ շփման ընթացքում Փաշինյանը ողջագուրվում է լացող երեխայի հետ, և չի հարվածում նրան, ինչպես պատկերված է ԱԲ-ով խմբագրված տեսանյութում։
Փաստացի, Կրեմլի բոտերի ցանցը հերթական կեղծ արշավն է իրականացրել Փաշինյանի դեմ։
Հատկանշական է, որ X-ի հաշիվների համապատասխան հրապարակումների մեկնաբանությունների տիրույթում առաջին անգամ հայտնվել են հայալեզու մեկնաբանություններ, որոնք նույնպես արվել են բոտերի կողմից, համակարգված ու նույն ժամանակի մեջ։ Փաշինյանին քննադատող մեկնաբանությունները նույնաբովանդակ են, և միևնույն նախադասությունը տեղադրվել է բոտային տարբեր հաշիվների կողմից։
Այսպիսով, Կրեմլի կողմից իրականացվող ապատեղեկատվական արշավի շրջանակում բոտային հաշիվները տարածել են հերթական կեղծիքը Փաշինյանի մասին, ինչպես նաև համաժամանակյա տեղադրել հայալեզու մեկնաբանություններ»։
Նմանատիպ հոդվածներ
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա ժողովրդի արժանապատվության հարցն ա. Փաշինյան
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն ա: Նման հայտարարություն է ար...
Լատվիայի ԱԳՆ–ից աջակցություն են հայտնել Հայաստանին` նշելով Ռուսաստանի ճնշման ֆոնը
Լատվիայի և Հայաստանի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Հայտնում են Լատվիայի ա...
Սուքիասյանը հայտարարել է գազի այլընտրանքային աղբյուրների մասին
«ՔՊ» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ Հայաստանը գազի մատակարարման այլընտրանքային առաջարկներ ունի, որոնք,...
Տնտեսական շահերի դիմաց՝ ոչ մի զիջում․ Հայաստանը պատրաստ է ընդլայնել արտահանումը դեպի ԵՄ
Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջ...