Իրանի շուրջ բանակցություններից մինչև տարածաշրջանային անվտանգություն․ Բայրամովի և Արաղչիի հեռախոսազրույցը
Հունիսի 4-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույց։
Նշվում է, թե զրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակն ու անվտանգության հարցերը։
Սեյեդ Աբբաս Արաղչին մանրամասն տեղեկացրել է Իրանի շուրջ ընթացող բանակցային գործընթացի և վերջին զարգացումների մասին։ Ջեյհուն Բայրամովը, իր հերթին, ընդգծել է տարածաշրջանային կայունության պահպանման նպատակով դիվանագիտական ջանքերի կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող այլ հարցեր, ինչպես նաև ընթացիկ գործընթացները։
Նմանատիպ հոդվածներ
Լատվիայի ԱԳՆ–ից աջակցություն են հայտնել Հայաստանին` նշելով Ռուսաստանի ճնշման ֆոնը
Լատվիայի և Հայաստանի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Հայտնում են Լատվիայի ա...
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա ժողովրդի արժանապատվության հարցն ա. Փաշինյան
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն ա: Նման հայտարարություն է ար...
Սուքիասյանը հայտարարել է գազի այլընտրանքային աղբյուրների մասին
«ՔՊ» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ Հայաստանը գազի մատակարարման այլընտրանքային առաջարկներ ունի, որոնք,...
Տնտեսական շահերի դիմաց՝ ոչ մի զիջում․ Հայաստանը պատրաստ է ընդլայնել արտահանումը դեպի ԵՄ
Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջ...