Հունիսին մանկապարտեզների աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանալու․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի կողմից 10 հազար դրամով կենսաթոշակները բարձրացնելու որոշումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե որոշել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել:
Թերթը հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն ասել է, որ արդեն հունիսին մանկապարտեզների աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանալու։
«Բոլորինը նույն չափով է բարձրացել, բայց պետք է շեշտել, որ աշխատակիցները՝ ըստ հաստիքների տարբեր աշխատավարձեր են ստանում։ Այսինքն, բարձրացել է համամասնորեն, նախորդ անգամ՝ 2023-ին, բարձրացվեց ըստ զբաղեցրած հաստիքների` տարբեր, ամենաշատը բարձրացել էր դաստիարակներինը՝ 31 տոկոս, իսկ ամենաքիչը ումը որ բարձրացել էր` 15 տոկոս էր բարձրացել։ Իսկ այս անգամ բոլորինը բարձրացել է աշխատավարձի 20 տոկոսի չափով»,- ասվում է հոդվածում։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...