Հայկական ծաղիկները ևս մեկ եվրոպական երկիր կարտահանվեն
Եվրոպական Միության պատվիրակությունը Հայաստանում, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ներկայացուցչությունները Հայաստանում առևտրի կենտրոնի հետ միասին համատեղում ենք ջանքերը, որպեսզի գտնենք եղանակներ, ինչպես օգնել արտադրողներին և արտահանողներին՝ աջակցությունը այդ ուղղությամբ ավելացնելով և օգնելով հայկական տնտեսությանը շարունակել իր գործունեությունը, ստեղծելով, գտնելով նոր շուկաներ արտահանողների համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 4–ին, հայ արտահանողների հետ հանդիպման շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Մենք արդեն ունենք որոշակի աջակցության ձևաչափ, որը փորձում ենք ընդլայնել և նոր միջոցներ ներդնել, որպեսզի նոր հնարավորություններ ստեղծենք արտադրողների և արտահանողների համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի մակարդակով այդ մասին քննարկումները ընթանում են, մեր գործընկերներին մենք փորձելու ենք օգնել նույնականացնել և գտնել նոր միջավայրեր։ Այդ գործիքների ներդրման վերաբերյալ նաև նշում է կատարվել ԵՄ–ի հայաստանյան գագաթնաժողովի շրջանակներում կապակցվածության վերաբերյալ գործընկերության մասին փաստաթուղթը ստորագրելու շրջանակում։
Մենք պատրաստ ենք մեր աջակցությունը արտադրողներին և արտահանողներին ավելացնել այս ուղղությամբ։ Սա շարունակություն է այն ամենի, ինչ մենք արդեն իրականացնում ենք, փորձում ենք մեր աջակցությունը տրամադրել տնտեսության դիվերսիֆիկացմանը Հայաստանում և փորձում ենք օգնել մեր Հայաստանի արտահանողներին գտնել նոր շուկաներ։ Մենք այս մասին քննարկումները ծավալում ենք և կառավարության հետ ուղիղ քննարկումների միջոցով, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ ենք քննարկումներ ծավալում։
Այսօր ավելի ուշ մենք ներկայացնելու ենք միջոց, թե ինչպես ենք օգնելու արտահանել հրաշալի հայկական ծաղիկները դեպի Եվրոպական շուկա, մասնավորապես, Լատվիա, և նաև քննարկումներ են ընթանում Նիդերլանդներ արտահանելու վերաբերյալ Royal Flora ընկերության միջոցով, որը, ինչպես գիտեք, հանդիսանում է ամենամեծ ցանցը ծաղիկների արտահանման հանգույցը Եվրոպայում»,– հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպանը։
Նշենք, որ Ռուսաստանը վերջին շրջանում պարբերաբար սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների ներմուծման վրա։ Մասնավորապես, Ռուսաստանն արգելել է Հայաստանի ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման վրա։