ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի կորուստները. Շոյգու
Ռուսաստանից զբոսաշրջության հոսքի կրճատման հետևանքով Հայաստանի կորուստները կարող են հասնել մինչև 1,5 մլրդ դոլարի, և ԵՄ-ն չի կարող փոխհատուցել այդ գումարները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը կարող է Հայաստանին տրամադրել միայն համեմատաբար փոքր ֆինանսական աջակցություն, որը չի կարող ծածկել ռուս զբոսաշրջիկներից հրաժարվելու արդյունքում առաջացած վնասները։
«Եվրամիությունը կարող է հատկացնել փոքր գումարներ, օրինակ՝ 1,5 մլն եվրո այսպես կոչված «անկախ մեդիայի» զարգացման համար։ Կամ, օրինակ, 2,2 մլն եվրո՝ վիզային ռեժիմի ազատականացմանն աջակցելու նպատակով», — ասել է Շոյգուն։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Հայաստանը, ԵՄ-ին անդամակցելու դեպքում, ակնհայտորեն կորուստներ կունենա։ Նրա խոսքով՝ Երևանը տարածաշրջանային այդ միությանը միանալու պարագայում կկորցնի իր ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա ժողովրդի արժանապատվության հարցն ա. Փաշինյան
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն ա: Նման հայտարարություն է ար...
Լատվիայի ԱԳՆ–ից աջակցություն են հայտնել Հայաստանին` նշելով Ռուսաստանի ճնշման ֆոնը
Լատվիայի և Հայաստանի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Հայտնում են Լատվիայի ա...
Սուքիասյանը հայտարարել է գազի այլընտրանքային աղբյուրների մասին
«ՔՊ» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ Հայաստանը գազի մատակարարման այլընտրանքային առաջարկներ ունի, որոնք,...
Տնտեսական շահերի դիմաց՝ ոչ մի զիջում․ Հայաստանը պատրաստ է ընդլայնել արտահանումը դեպի ԵՄ
Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջ...