19:00 Լուրերը մեկ տողով. Դպրոցներում վարորդական դասընթացներ. ԵՄ-ՀՀ-ՌԴ հարաբերությունների կտրուկ սրացումները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ԿԳՄՍ և Ներքին գործերի նախարարությունները սեպտեմբերից դպրոցների ավագ դասարաններում մեկնարկում են ճանապարհային անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական կամընտրական խմբակներ։
•Կառավարությունը Իսակովի և Արշակունյաց պողոտաները միացնող ճանապարհի կառուցման նպատակով 7 միավոր գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու որոշում է ընդունել։
•Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իր հնչեցրած պահանջից հետո Ռազմական ոստիկանության մեքենաները հեռացել են «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից։
•Արամ Սարգսյանը նախազգուշացրել է, որ ընտրություններում նույն ուժերին ձայն տալու դեպքում Հայաստանը կանգնելու է գուբերնիայի վերածվելու և հաջորդ պայքարը ազգային-ազատագրականի վերածելու ռիսկի առաջ։
•Գլխավոր դատախազությունը պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը տնային կալանքով փոխելու դատական ակտի դեմ։
•«Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Նաիմ Քասեմը մերժել է Վաշինգտոնի հրադադարի պայմանագիրը՝ հայտարարելով, որ իրենք կշարունակեն Իսրայելի հյուսիսի հրետակոծությունը, քանի դեռ հարվածում են Լիբանանին։
•Եվրահանձնակատար Մարտա Կոսը ողջունել է ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի ստեղծումը և վերահաստատել Եվրոպայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանի տնտեսական ճնշումների պարագայում։
•Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները բացատրել է հանրապետության կողմից պատշաճ վերահսկողության բացակայությամբ և անվտանգության խնդիրներով։
Նմանատիպ հոդվածներ
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկ...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստա...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայաց...