18:00 Լուրերը մեկ տողով. Սրբազանի տնային կալանք. Քննչականը բացահայտել է փողերի լվացման սխեմա
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի, սակայն այլ մանրամասներ այս պահին դեռևս չկան։
•Քննչական կոմիտեն 37 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել և ձերբակալել 25-ին՝ հավաքների մասնակիցներին նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքով։
•Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է հայ արտահանողներին աջակցելու և եվրոպական, մասնավորապես՝ Լատվիայի և Նիդերլանդների շուկաներ նոր ուղիներ գտնելու պատրաստակամության մասին։
•Կառավարության նոր որոշմամբ սահմանվել են ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման փուլերն ու ժամկետները, ինչպես նաև որակի խթանման նոր պատժամիջոցներ իրականացնող կազմակերպությունների համար։
•Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին խստիվ արգելվում է նախընտրական քարոզչություն իրականացնել, այդ թվում՝ սոցիալական հարթակներում։
•Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան նպատակաուղղված է Ադրբեջանի հետ երկկողմ կապերի զարգացմանը և մշակութային-հումանիտար ոլորտում լիարժեք համագործակցության վերսկսմանը։
•Եվրոպական պարբերականի հոդվածագիրը ենթադրում է, որ երկրների միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին Լեհաստանը կարող է խոչընդոտ դառնալ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։
•Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականի հետ քննարկել է տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում, ներառյալ Միջին միջանցքում համագործակցության հեռանկարները։