Այլ

17:00 Լուրերը մեկ տողով. Հակակոռուպցիոն կոմիտեի զգուշացումը. ինչ է կատարվում ՀՀ-ում և դրանից դուրս

17:00 Լուրերը մեկ տողով. Հակակոռուպցիոն կոմիտեի զգուշացումը. ինչ է կատարվում ՀՀ-ում և դրանից դուրս

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացրել է ընտրական գործընթացներում ներգրավված անձանց, որ ընտրակաշառքի հետ կապված ցանկացած հանցավոր դրսևորում անխուսափելիորեն բացահայտվելու է: Օրինախախտները կենթարկվեն խիստ պատասխանատվության՝ անկախ գործողության ժամից կամ վայրից:

•«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը քարոզարշավը գնահատել է անհավասար, սակայն նշել է, որ մեծ հանրահավաքների կարիք չկա: Ըստ նրա՝ ընտրողներն այժմ քաղաքական ուժերի ուղերձներին ու ելույթներին հիմնականում հետևում են առցանց հարթակներում:

•Պետական եկամուտների կոմիտեն ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին արձանագրել է հարկային եկամուտների առաջանցիկ աճ: Ապահովված հարկերն ու տուրքերը զգալիորեն գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

•Կառավարության որոշմամբ ևս երեք ամսով երկարաձգվել է պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների սոցիալական աջակցությունը: Շահառուները սահմանված չափով գումար ստանալու համար դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 20-ը:

•Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը Լիբանանում հաստատված հրադադարը որակել է մեծ ձեռքբերում, որն ապահովում է սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունը: Նշվել է, որ ստեղծված իրավիճակը կարող է հիմք դառնալ երկարատև խաղաղության պայմանագրի կնքման համար:

•Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Բաքվում ձերբակալված իր քաղաքացիների շուտափույթ ազատ արձակման ակնկալիքի մասին: Մոսկվան այդ հարցով մշտական երկխոսության մեջ է ադրբեջանական կողմի, ինչպես նաև կալանավորվածների հարազատների ու փաստաբանների հետ:

•Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստել ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը: Միաժամանակ վերահաստատվել է ռուսական կողմի աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, հաղորդակցությունների ապաշրջափակմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250