Այլ

15:00 Լուրերը մեկ տողով. ԵՄ-ն միլիոններ է հատկացնում Հայաստանին. Ռուսական արգելքներ և Շենգենի փակվող դռներ

15:00 Լուրերը մեկ տողով. ԵՄ-ն միլիոններ է հատկացնում Հայաստանին. Ռուսական արգելքներ և Շենգենի փակվող դռներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Եվրամիությունը հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումներից հետո Հայաստանին ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն և առևտրի դյուրացման միջոցներ է հատկացնում։

•Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը, մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու Երևանի ծրագրերը, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի երկրի ապագայի, այլ ոչ թե միայն իր մասին։

•ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում վճարել Եվրամիություն տանող Հայաստանի ճանապարհի համար, և երկու աթոռի վրա նստելու Երևանի մոտեցումը ոչ մեկին ձեռնտու չէ։

•Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պարզաբանել է, որ ՄԻՊ գործառույթների մեջ չի մտնում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը, այլ միայն պետության կողմից գործընթացի վարմանը հետևելը։

•Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ռազմական ոստիկանության ծառայողները սահմանային անցակետերում Ռուսաստանից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցության ծանուցագրեր են հանձնում, ինչը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

•Եվրոպական առնվազն 11 պետություններ ԵՄ ղեկավարությունից պահանջում են ամառային արձակուրդների սեզոնին ընդառաջ խստացնել ռուս զբոսաշրջիկների համար Շենգենյան գոտի մուտք գործելու կանոնները։

•Իրանը հերքել է Քուվեյթի օդանավակայանին հարվածելու մեղադրանքը՝ պատահարը վերագրելով ամերիկյան Patriot համակարգի խափանմանը, ինչը ԱՄՆ զինված ուժերը կեղծ են որակել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250