ԵԱՀԿ-ի դիտորդները գալիս են Երևան․ ուշադիր կհետևենք ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին
ԵԱՀԿ ԽՎ շուրջ 100 դիտորդներ կդիտարկեն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար է նշանակվել Նիդերլանդների Սենատի անդամ Ֆարահ Քարիմին, իսկ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակությունը կգլխավորի Չեռնոգորիայի խորհրդարանի պատգամավոր Եվրոսիմա Պեյովիչը։
Ֆարահ Քարիմին նշել է, որ Հայաստանը ընտրություններին մոտենում է էապես վերանայված ընտրական համակարգով։
«Հայաստանն այս ընտրություններին պատրաստվում է էապես վերանայված ընտրական համակարգով, որն ուղղված է այնպիսի կարևոր հարցերի լուծմանը, ինչպիսիք են ընտրակաշառքը, ընտրողների վրա ճնշումը և վարչական ռեսուրսների չարաշահումը։ Այժմ մեր դերն է ուշադիր հետևել, թե ինչպես են այս նոր օրենքները գործում գործնականում, հատկապես հասարակության բարձր բևեռացման պայմաններում, որը բնութագրվում է քաղաքական ուժերի միջև պառակտող կոշտ հռետորաբանությամբ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...