14:00 Լուրերը մեկ տողով. Ընտրակաշառքի բացահայտումից մինչև Թուրքիայի նոր հայտարարություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք տալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի վերաբերյալ, ինչի առթիվ կան ձերբակալվածներ։
•Աբովյան համայնքին կվերադարձվի Ռոսիա փողոցի 0,17 հա մակերեսով ապօրինի օտարված հողամասը. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը բավարարվել է։
•Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պատմական տեսքի վերականգնման և տարածքում գտնվող հին սրճարանի քանդման աշխատանքների մեկնարկի մասին։
•Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանած քաղաքացիները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին, հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
•Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ քննարկելով էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը։
•Մերձավորարևելյան հակամարտության ֆոնին հարկադիր դադարից հետո Իրանը հայտարարել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրագործման աշխատանքները լիովին վերսկսելու մտադրության մասին։
•Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, թեև երկրի պետական դրոշը ցուցադրված է մյուս անդամների դրոշների կողքին։
•Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածում աշխատանքների ավարտի և Թուրքիայում շինարարության մեկնարկի մասին՝ նշելով, որ սպասում են Հայաստանի տարածքով անցնող հատվածի գործընթացին։
Նմանատիպ հոդվածներ
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկ...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստա...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայաց...