Զելենսկու անսպասելի հանձնարարությունը` պատերազմի վերաբերյալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է իր թիմին հնարավորինս շուտ ավարտել պատերազմը, Կիևում կայացած «Անվտանգության ճարտարապետություն» ֆորումի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
«Սա նախագահի հանձնարարությունն է՝ փորձել հնարավորինս արագ ավարտել այս պատերազմը։ Ցանկալի է՝ մինչև ձմեռ։ Որպես նախագահի գրասենյակի ղեկավար՝ ես ամեն ինչ կանեմ այս նպատակին հասնելու համար», - ասել է Բուդանովը։
Բոլոր պատասխանատու գերատեսչությունները նույնպես աշխատում են Զելենսկու «ժամանակին և լավ մտածված» նպատակին հասնելու համար, հավելել է Բուդանովը, որը նախկինում զբաղեցրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ղեկավարի պաշտոնը։
Նրա խոսքով՝ Կիևն ունի այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ հնարավորությունները, բայց Մոսկվան կարող է հրաժարվել համապատասխան պայմանավորվածություններից։
«Եվ եթե Ռուսաստանը հրաժարվի վերջ դնելուց, իսկ դա նույնպես կարող է տեղի ունենալ, մի մոռացեք։ Այնուամենայնիվ, այժմ կան իրական նշաններ, որ ռազմական գործողությունների դադարեցման հիմքերն արդեն իսկ գոյություն ունեն», - ասել է նա՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային, որտեղից գիշերը հարձակում էր իրականացվել Իրանի տարածքի վրա: Այս մասին հայ...
Իրավիճակը կրիտիկականից վերածվում է աղետալիի. Պուտին
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացի զինծառայողներին և կոչ է արել նրանց չկատարել կիևյան իշխանությունների հրամա...
Փաշինյանը` հայկական զենքի արտահանման մասին
Այս տարի մենք զենք ենք արտահանել միջազգային շուկա։ Այս մասին մայիսի 21-ին Արարատ քաղաքում տեղի ունեցող նախընտրական քարոզ...
«Սպասում ենք հրամանի». ԻՀՊԿ–ն պատրաստ է հարվածի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական տանկերների վրա նոր հարձակումների դեպքում ամերիկյան օբ...