Թրամփը կոշտ խոսքեր է ուղղել Նեթանյահուին․ «Բոլորը քեզ ատում են»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում կոշտ և հայհոյախառն ձևով քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ հրադադարի տապալման պատճառով, հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Եթե ես չլինեի, դու հիմա բանտում կլինեիր։ (...) Հիմա բոլորը քեզ ատում են։ Դրա պատճառով բոլորը ատում են նաև Իսրայելը», — ասել է Թրամփը՝ Նեթանյահուին անվանելով «խելագար»։
Զգացմունքային զրույցի ընթացքում Թրամփը նաև հիշեցրել է Նեթանյահուին իր ցուցաբերած աջակցության մասին՝ հայտարարելով, որ ժամանակին օգնել է նրան խուսափել կոռուպցիոն գործով հնարավոր ազատազրկումից։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Լիբանանի ուղղությամբ շարունակվող հարվածների պատճառով Իսրայելի վարչապետին «բոլորը ատում են», իսկ Իսրայելը կարող է հայտնվել էլ ավելի մեծ միջազգային մեկուսացման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Սուքիասյանը հայտարարել է գազի այլընտրանքային աղբյուրների մասին
«ՔՊ» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ Հայաստանը գազի մատակարարման այլընտրանքային առաջարկներ ունի, որոնք,...
Տնտեսական շահերի դիմաց՝ ոչ մի զիջում․ Հայաստանը պատրաստ է ընդլայնել արտահանումը դեպի ԵՄ
Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջ...
«Ո՞րն է քո համար ավելի լավ՝ ապրել որպես հրե՞շ, թե՞ մարդ մեռնել»․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին. «Դիտում էի ու հայտնի հ...
ԵԱՏՄ-ում մեքենաների գնի նոր վեճ․ արձագանքել է Պեսկովը
«Դա Ալեքսանդր Գրիգորևիչի դիրքորոշումն է, և բոլորը հարգում են այն»․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարար...