Քաղաքականություն

Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ

Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ

Գիշերը Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային, որի հիմնական թիրախը եղել է Կիևը։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ զոհվել է 4 մարդ, ևս 51-ը վիրավորվել են։ Քաղաքի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել, վնասվել են բնակելի շենքեր և այլ օբյեկտներ։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Կրասնոդարի երկրամասում գտնվող Իլսկի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան, իր հերթին հայտնում է երկրամասի օպերատիվ շտաբը։

Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի տեղեկություններով էլ՝ անցած գիշեր մարզի վրա օդային հարձակումը հետ մղելու ընթացքում խոցվել է ավելի քան 10 անօդաչու թռչող սարք։

ԱԹՍ-ները ոչնչացվել են Տագանրոգ քաղաքում, ինչպես նաև Չերտկովսկի, Միլերովսկի, Տարասովսկի և Բոկովսկի շրջաններում։

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները գրում են, որ Ռուսաստանի զինված ուժերը համակցված հարվածներ են հասցրել Ուկրաինայում գտնվող ռազմական թիրախներին, իսկ հարվածների մասին տեղեկությունը հաստատել են նաև Կիևում։

Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածը պատասխան է եղել Ստարոբելսկում գտնվող հանրակացարանի վրա իրականացված հարձակմանը, որի հետևանքով զոհվել էր 21 մարդ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250