Դուք բանակցել եք՝ Ձեզ գժի տեղ դնելով. Վարդանյանը՝ Միրզոյանին
Պարոն Միրզոյան, դուք բանակցել եք՝ Ձեզ գժի տեղ դնելով, դա է ձեր բանակցությունների ոճը եղել: Նման հայտարարություն է արել Հայաստան դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ նախընտրական բանավեճի ժամանակ դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին.
«Նիկոլ Փաշինյանը, մեր հարցին ի պատասխան, ասել է, որ 2019 թվականի առաջարկն իրեն չի ներկայացվել, ՀՀ նախագահներին է ներկայացվել, պարոն Միրզոյան, Դուք բանակցել եք ձեզ գժի տեղ դնելով»,– նշել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, ավելի վաղ անդրադառնալով 2019 թ-ին Մինսկի խմբի ներկայացրած առաջարկներին, հայտարարել է. «2019 թ-ին, ըստ էության՝ նոր առաջարկ, նոր գաղափար չի եղել։ Հայաստանին ներկայացվել է 2016, 2017 թթ առաջարկի տրամաբանությամբ կամ մի փոքր մոդիֆիկացիայով տարբերակ, որին հաջորդել է հանդիպումների մի սերիա տարբեր քաղաքներում»։
Նմանատիպ հոդվածներ
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա ժողովրդի արժանապատվության հարցն ա. Փաշինյան
Եռագլուխ կուսակցությունը չպիտի անցնի անցողիկ շեմը. սա արդեն ժողովրդի արժանապատվության հարցն ա: Նման հայտարարություն է ար...
Լատվիայի ԱԳՆ–ից աջակցություն են հայտնել Հայաստանին` նշելով Ռուսաստանի ճնշման ֆոնը
Լատվիայի և Հայաստանի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Հայտնում են Լատվիայի ա...
Սուքիասյանը հայտարարել է գազի այլընտրանքային աղբյուրների մասին
«ՔՊ» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ Հայաստանը գազի մատակարարման այլընտրանքային առաջարկներ ունի, որոնք,...
Տնտեսական շահերի դիմաց՝ ոչ մի զիջում․ Հայաստանը պատրաստ է ընդլայնել արտահանումը դեպի ԵՄ
Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջ...