Հայաստանը և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Լեհաստանը և Հայաստանը պայմանավորվել են համատեղ զինվորական վարժանքների անցկացման շուրջ։ Այս մասին հայտնել են Լեհաստանի ռազմական գերատեսչությունից:
Կողմերը կքննարկեն նաև ռազմական բուհերի միջև համագործակցությունը և երկու երկրների պաշտպանական արդյունաբերությունների միջև փորձի փոխանակումը։ Հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:
«Ժամանակակից աշխարհում անվտանգությունը կառուցվում է ոչ միայն ռազմական հզորությամբ, այլև պատասխանատու գործընկերությունների ցանցով և երկրների միջև երկարաժամկետ համագործակցությամբ»,-ասել է նա։
Բացի այդ, նշվում է նաև, ոև նախատեսվում է Վարշավայում Հայաստանի դեսպանությանը կից բացել ռազմական կցորդի գրասենյակ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...