Ուկրաինան զանգվածային հարձակում է սկսել՝ ՌԴ-ում գտնվող ռազմական և արդյունաբերական օբյեկտների վրա․ Զելենսկի
Ուկրաինայի զինված ուժերը հեռահար հարվածներ են հասցրել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող մի շարք ռազմական և արդյունաբերական օբյեկտների։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ թիրախների թվում եղել են Սարատովի նավթավերամշակման գործարանը և Կասպից ծովում տեղակայված ռազմական հենակետը։
Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ ռազմաճակատի գծից շուրջ 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սարատովի գործարանի ուղղությամբ իրականացված գործողությունը նշանակալի արդյունք է, որն անվանվել է «Ուկրաինայի հեռահար պատժամիջոցներ»։ Բացի այդ, ԱԹՍ-ների հարվածներ են գրանցվել նաև Ռոստովի և Կիրովի մարզերում:
Նախագահական հայտարարության համաձայն՝ երկրի պաշտպանական ուժերը հեռահար առաջադրանքները կատարում են նախապես հաստատված պլանի համաձայն։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թիրախներ են խոցել նաև պետական սահմանից 300-ից մինչև 1200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Յարոսլավլի, Ռյազանի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Նովգորոդի, Նիժնի Նովգորոդի մարզերում և Կրասնոդարի երկրամասում։
Իրականացված գործողությունների համար Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերին, Անվտանգության ծառայությանը և հետախուզական մարմիններին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...