Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմությունն ասում է՝ զենքը ձրի կբերենք, 2018-ից առաջ էլ են մեզ ձրի զենք տվել. Փաշինյան

Ընդդիմությունն ասում է՝ զենքը ձրի կբերենք, 2018-ից առաջ էլ են մեզ ձրի զենք տվել: Այդ մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը.

«Մեզ մեղադրել են, որ մենք բանակը քանդել ենք, մեզ մեղադրել են, որ իրենք թոփ բանակ են մեզ ժառանգություն թողել, և մենք այդ թոփ ժառանգություն բանակով պարտվել ենք պատերազմը: Այն, որ Սերժ Սարգսյանը ասում էր 80-ականների զենք էր, ինքը գլուխ էր գովում, որովհետև 2018 թվականի դրությամբ մեր սպառազինության առնվազն 70%-ը ոչ թե 80-ականների է եղել, այլ եղել է 70-ականների, 60-ականների ի 50-ականների. մենք 80-ականների շատ քիչ զենք ենք ունեցել»,– հավելել է վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով,
 
 «D30 հրանոթ մենք ունեցել ենք 2023 թվականին»: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250