Ծառուկյանը՝ գումար բաժանելու լուրերի մասին
Ամենակարևորը երաշխավորված խաղաղություն է, որ պատերազմ չլինի, այս մասին Ալավերդիում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Եթե մենք ու Ադրբեջանը ձեռք ենք բերել խաղաղություն, ուրեմն որևէ մեկը իրավունք չունի քայլ անելու։ Այսօր Ադրբեջանը մեր բարձունքների, գրավված հողերի վրա նստած է, պահանջներ է ներկայացնում, մեր գերիներն այնտեղ են, եթե խաղաղություն է, ինչո՞ւ գերիները հետ չեն գալիս, Ադրբեջանը մեզանից ուզում է վրեժ լուծել, մենք պետք է խելացի գտնվենք, որ կարողանանք միասնական, առանց արյունի, բանակցելով հարցերը լուծենք՝ ի օգուտ երկրի, ի օգուտ ժողովրդի։
Մենք բացառված է գումար բաժանենք, ձայն ուզենք, վախի մթնոլորտ են ուզում ստեղծել, բայց դա էլ իրենց չի փրկելու»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով նույն...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...