Պաշտոնական արձագանք՝ դպրոցների փակման մասին աղմուկ բարձրացրած հայտարարությանը
Ի պատասխան վերջին օրերին քարոզարշավի ընթացքում Նարեկ Կարապետյանի տարածած հայտարարության, թե իբրև Լոռու մարզի Մեծավան գյուղում գործել է 3 դպրոց, իսկ այսօր գործում է միայն մեկը, և համայնքի բնակիչները լքում են համայնքը, հայտնում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Մեծավան համայնքում երբևէ միաժամանակ երեք դպրոց չի գործել։ Գյուղի հին դպրոցներից մեկը բացվել է 1930-ական թվականներին և գործել է մինչև 1970-ական թվականները։ Դրա փակվելուց հետո բացվել է Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այս երկու դպրոցներն էլ այժմ գործում են: Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 308 աշակերտ, թիվ 2-ում՝ 250 աշակերտ:
Ավելին՝ ՀՀ Կառավարության «300 դպրոցի նորոգման, կառուցման և վերակառուցման» ծրագրի շրջանակում այժմ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի տեղակայման վայրում կառուցվում է մոտ 300 աշակերտի համար նախատեսված ժամանակակից, տիպային նոր դպրոց։
Կոչ ենք անում քաղաքական գործիչներին՝ զերծ մնալ ակնհայտ սուտ և չճշտված տեղեկություններ տարածելուց ու հանրությանը մոլորեցնելուց»,- նշվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...
ՊՆ-ի նոր առաջարկը՝ զինծառայողներին․ կտրվի նոր պատվովճարներ
Հայաստան կառավարությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել է ն...
Աղմկոտ բացահայտում․ նոր մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանում տեղի ունեցածից
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հա...
Թբիլիսիից՝ մեդալներով․ Ներսեսյանը՝ փոխչեմպիոն, Ազատյանը՝ բրոնզե մրցանակակիր
Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մ...