Այլ

19:00 Լուրերը մեկ տողով. Կրեմլի աննախադեպ մեդիագրոհը Հայաստանի դեմ, Լուկաշենկոյի բացահայտումը ԵԱՏՄ փակ նիստից

19:00 Լուրերը մեկ տողով. Կրեմլի աննախադեպ մեդիագրոհը Հայաստանի դեմ, Լուկաշենկոյի բացահայտումը ԵԱՏՄ փակ նիստից

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Հայաստանում ընտրությունների նախաշեմին ռուսական ապատեղեկատվության աննախադեպ ալիք է բացահայտվել: «The Insider»-ի հետաքննությունը մերկացրել է ՌԴ նախագահի աշխատակազմի հետ կապված գործակալությանը, որը կեղծ հայկական Վիքիպեդիայի ստեղծմամբ, բոտերի հզոր ցանցերով ու Երևանում անվճար թերթի տարածմամբ փորձում է խարխլել Հայաստանի ներքաղաքական կայունությունը։


·  Լուկաշենկոն փակ նիստից մանրամասներ է բացահայտել Աստանայի գագաթնաժողովում ստորագրվել է Հայաստանին վերաբերող համատեղ հայտարարություն, իսկ Բելառուսի նախագահը նշել է, որ միությունը դեմ չի լինի հայ ժողովրդի կամքին, եթե հանրաքվեով որոշվի ընտրել ԵՄ ինտեգրման ճանապարհը։


·  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվայում տեսնում են Հայաստանի հավատարմությունը ԵԱՏՄ-ում մնալու դիրքորոշմանը, սակայն այստեղ առկա են որոշակի նրբություններ, որոնք նա չի հստակեցրել։


·  «Փաշինյանը չի որոշում». ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է երկիրը վերակառուցելու ծրագրերի մասին: «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ խորհրդարան անցնող ուժերին որոշողը բացառապես ժողովուրդն է, և իրենք մեծ ու դրական սպասելիքներ ունեն ընտրողներից։


·  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սպիտակում հայտարարել է, որ իր կառավարման տարիներին անօդաչու թռչող սարքեր ընդհանրապես գոյություն չեն ունեցել, ինչպես նաև անպատասխանատու է անվանել գործող վարչապետի հայտարարությունները գազի պաշարների վերաբերյալ։


·  Նիկոլ Փաշինյանը Տավուշում հերքել է 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին լուրերը: Նա հայտարարել է, որ նման թեմա հայկական օրակարգում չկա, իսկ ընդդիմության տարածած պնդումները, թե նորակառույց դպրոցներն ու մանկապարտեզները ադրբեջանցիների համար են, որակել է ձախողված մանիպուլյացիա։


·  Աշխարհի ամենահարուստ ընտանիքները մասսայաբար հրաժարվում են ամերիկյան դոլարից Շվեյցարական ֆինանսական հոլդինգի զեկույցի համաձայն՝ մեծահարուստների ակտիվները կառավարող ընկերությունները ծրագրում են կրճատել դոլարով ներդրումները և դրանք ուղղել դեպի Եվրոպայի անշարժ գույք ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող շուկաներ։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250