18:00 Լուրերը մեկ տողով. ԵԱՏՄ-ն Հայաստանից հանրաքվե է պահանջում, խուզարկություններ ԲՀԿ-ի գրասենյակներում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
· ԵԱՏՄ-ն Հայաստանից հանրաքվե է պահանջում: Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ են արել Երևանին հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Միության անդամ երկրները նախազգուշացրել են, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը լուրջ ռիսկեր է պարունակում։
· ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդիպում է կազմակերպել խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի մարտահրավերներն ու արտահանման դիվերսիֆիկացման հեռանկարները։ Այս քայլն արվում է այն բանից հետո, երբ «Ռոսսելխոզնադզորը» նախ արգելեց հայկական ծաղիկների, իսկ այնուհետև՝ պտուղ-բանջարեղենի ներկրումը Ռուսաստան։
· Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթների շրջանակներում խուզարկություններ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի տարածքային գրասենյակներում։ Ձերբակալվել է 7 անձ։
· Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի և Հայաստանի հետ իր գործընկերությունը բարձրացրել է որակական նոր մակարդակի։
· ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայի հայելային պատասխան քայլերը երկար սպասեցնել չեն տա Ռումինիայի կողմից Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու որոշումից հետո։
· Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ավստրիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում հայտնել է հետախուզական նոր տվյալներ, ըստ որոնց՝ Ռուսաստանը զանգվածային հարձակում է նախապատրաստում ուկրաինական քաղաքների ու համայնքների ուղղությամբ։
· Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության, այլ հրթիռների օգնությամբ, որոնք բանակցություններում իրենց խոսքն ավելի հասկանալի են դարձնում։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Հայաստան-Ադրբեջան բանակցությունների փակագծերը բացվեցին, Շոյգուի զգուշացումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըն...
19:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքացուն հարվածել են Փաշինյանի նվիրած քարտեզի համար, Սիմոնյանը դատի կտա «Euronews»-ին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ընտրակաշառքի դեպք է բացահայտվել Նոր Խարբերդում․ լիազոր անդամը, ըստ ոս...
20:00 Լուրերը մեկ տողով. Բելառուսի արձագանքը Նվեր Ծառուկյանի գործին, Երմակի շուրջ ծավալվող կոռուպցիոն դրաման
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Բելառուսը քննարկում է Նվեր Ծառուկյանին Հայաստանի իրավապահ...
11:00 Լուրերը մեկ տողով. Նարեկ Կարապետյանի շուրջ սկանդալը թեժանում է, Պեսկովի կոշտ հայտարարությունը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Նարեկ Կարապետյանի շուրջ սկանդալը շարունակում է խորանալ․ իշխանու...