Սաակաշվիլին՝ հայերին․ Փաշինյանի դեմ քվեարկելը «ինքնասպանություն» կլինի
Միխեիլ Սաակաշվիլին կոչով դիմել է հայերին
«Սամվել Կարապետյանը հայկական Իվանիշվիլի է։ Կարծում եմ՝ հայերը գիտեն, թե Իվանիշվիլին ինչ բերեց Վրաստանին՝ կոռուպցիայի, հանցավորության և ազգային հարստության թալանի վրա հիմնված բռնապետություն, զանգվածային քաղաքական ռեպրեսիաներ, սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումներ, միջազգային մեկուսացում և ստրկացում Մոսկվային։
Սիրելի հայ հարևաններ, մի՞թե դուք ցանկանում եք ունենալ նման երկիր։ Մի կրկնեք Վրաստանի սխալը, որքան էլ քննադատաբար վերաբերվեք գործող իշխանություններին։
Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, սակայն այն գնեց այլ հարևաններից՝ շատ ավելի ցածր գնով։ Հայաստանը նույնպես կարող է անել նույնը։
Այժմ, երբ ձեզ աջակցում են և՛ Եվրոպան, և՛ Ամերիկան, մի՛ վատնեք այդ հնարավորությունը և մի՛ մեկուսացրեք ձեզ աշխարհից։
Ինչպես ցույց է տալիս Վրաստանի շատ տխուր նախադեպը, օլիգարխի օգտին և Փաշինյանի դեմ քվեարկելը բացարձակ ինքնասպանություն կլինի, և ես վստահում եմ ձեր մեծ ժողովրդի իմաստությանը, որ դուք երբեք նման քայլի չեք գնա։
Կեցցե՛ Հայաստանը»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում...
Թրամփը աջակցել է Փաշինյանին ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն ունի իր ամբողջական աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններու...
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ. «Ներողություն կխնդրի»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» վերա...
Թրամփը հայտարարում է Հայաստան-Ադրբեջան նոր դարաշրջանի մասին
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նա...