ՌԴ–ից կասկածում են Երևանին. Մոսկվայի հետ հարաբերությունները կպահպանվե՞ն
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Երևանի՝ Մոսկվայի հետ համագործակցությունը պահպանելու ցանկության մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններին.
«Մենք սովոր ենք դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Հայաստանի ղեկավարության՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները պահպանելու շահագրգռվածության մասին խոսքերը հակասում են գործերին», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս գիծը Ռուսաստանի նկատմամբ դժվար թե կարելի է հավասարակշռված անվանել։
«Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունները դիտարկում է որպես եվրոպական ուղու վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու գործիք։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ չի փոխվել․ Երևանը շարունակում է մնալ Մոսկվայի բնական գործընկերը Հարավային Կովկասում, իսկ հայ ժողովուրդը՝ եղբայրական»,– հավելել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է «հարստանալ», ապա թող դա ապահովի։ Այդ մա...
Սաակաշվիլին՝ հայերին․ Փաշինյանի դեմ քվեարկելը «ինքնասպանություն» կլինի
Միխեիլ Սաակաշվիլին կոչով դիմել է հայերին «Սամվել Կարապետյանը հայկական Իվանիշվիլի է։ Կարծում եմ՝ հայերը գիտեն, թե Իվանիշվ...
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում...
Թրամփը աջակցել է Փաշինյանին ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն ունի իր ամբողջական աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններու...