Ռազմական շքերթը չի պաշտպանի, երբ «300 հազար ադրբեջանցիները գան». Կարապետյան
Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ, վարչապետ թեկնածու Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Հանրապետության օրվա կապակցությամբ.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 28-ն է, մայիսյան հերոսամարտերում մեր հաղթանակի օրը, այն օրը, երբ հայ ժողովուրդը որոշեց ապրել ոչ թե ուրիշների ողորմությամբ, այլ իր պետությամբ: 1918 թվականին Հայաստանը չուներ բանակ, չուներ ռեսուրս, չուներ տնտեսություն, բայց ուներ ամենակարևորը՝ կամք: Այսօր մենք խոնարհվում ենք նրանց առաջ, ովքեր կռվեցին, որպեսզի Հայաստանը գոյություն ունենա քարտեզի վրա, բայց մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր այսօրվա քննությունն է: Այսօր կրկին մեր առջև նույն հարցն է՝ կլինենք ուժեղ պետություն, թե թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները: Այսօր Երևանում անցկացվում է ռազմական շքերթ, և իհարկե յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով, բայց մենք պարտավոր ենք ասել ճշմարտությունը: Բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ փիառի, ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու, երբ գան 300 000 ադրբեջանցիները. փոքրիկ խմբակի կողմից նման միջոցառումների իրականացումն ունի միայն մեկ նպատակ՝ թաքցնել ձեզանից իրականությունը, ադրբեջանցիների Հայաստան բնակեցնելու ծրագիրը»,– նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է «հարստանալ», ապա թող դա ապահովի։ Այդ մա...
Սաակաշվիլին՝ հայերին․ Փաշինյանի դեմ քվեարկելը «ինքնասպանություն» կլինի
Միխեիլ Սաակաշվիլին կոչով դիմել է հայերին «Սամվել Կարապետյանը հայկական Իվանիշվիլի է։ Կարծում եմ՝ հայերը գիտեն, թե Իվանիշվ...
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում...
Թրամփը աջակցել է Փաշինյանին ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն ունի իր ամբողջական աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններու...