Նախընտրական թեմայով իրար դանակահարել են. 50-ամյա տղամարդը մաhացել է
Այսօր՝ մայիսի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տղեկություններ են ստացվել, որ Սարալանջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակահարել են, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա տղամարդ է, ում անունը Արտաշես է և նրան դանակով հարվածել են մի քանի անգամ։ Նրան դանակահարողը Կոտայքի մարզի գյուղերից մեկի գյուղապետի հորեղբոր տղան, ում անունը Կառլեն է։ Պատճառը եղել է, այն որ Կառլենը Արտաշեսին ասել է, որ պետք է ընտրություններին ընտրեն իրենց թեկնածուին, ինչին Արտաշեսը պատասխանել է, որ ինքը ունի իր թեկնածուին և նրան էլ ընտրելու է և այդ թեկնածուն նրա ուզածը չի, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել և Արտաշեսը դանակահարվել է»։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտաշեսը վերջերս էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարկում։
Նմանատիպ հոդվածներ
Երեխա է կորել
ՆԳՆ-ից հայտնում են. «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականի...
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին տեղեկացրեց փաստաբան Ռոման Երիցյանը։ Հիշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1-ին անգամ ՀՀ–ից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել: Այդ մասին հայտարարել է ԲՏ...
Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Օսիպյանին ձերբակալել են խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից ԶԼՄ–ներին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության մեջ մտած Արթուր Օսիպյանին ձերբակալել են խու...