«Չոքցնելու եմ, սատկացնելու եմ». ԿԸՀ-ն խախտում չի տեսնում Փաշինյանի ելույթում
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած դիմումը՝ քննարկման առարկա դարձնել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզչության ընթացքում հնչեցված արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։
«Հնչեցված բառապաշարը թեև նախընտրական քարոզչության շրջանակներում զսպվածության, քաղաքական կոռեկտության համատեքստում չէ, այնուամենայնիվ, չի առաջացնում «հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի» ընկալում»,- կարծում է ԿԸՀ-ն։
Ուստի հանձնաժողովը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում այստեղ չի տեսնում։
Վարդևանյանը դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող համակարգային խախտումները վտանգում են ընտրական գործընթացի լեգիտիմությունը՝ ձևավորելով քաղաքական մրցակցության անհավասար պայմաններ։
Առանձնացված են նաև Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներից տարբեր դրվագներ, որոնցում նա Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերն անվանում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն», օգտագործում «հանցավոր մաֆիա», «քրեաօլիգարխիկ ռեժիմ», «դուրս են եկել վերջին մարտի՝ իշխանությունը խլելու» արտահայտությունները։
Վարդևանյանի ներկայացրած դիմումում շեշտվում է, որ նշված արտահայտությունները միանշանակ միտված են ընտրողների շրջանում բացասական էմոցիաների, վախի, ատելության և ագրեսիայի հրահրմանը՝ այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նկատմամբ։
Վարդևանյանը դիմումում մեջբերել է նաև Փաշինյանի ելույթներից մեկը, որում նա հայտարարում էր, թե «․․․ չոքցնելու եմ, սատկացնելու եմ․․․ Կալուգացուն էլ եմ կզցնելու, սատկացնելու եմ, չոքացնելու եմ․․․» և այլն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...