Եթե ընդդիմությունն այնքան ուժ ունի, որ կարող է ՌԴ-ի ճանապարհը փակել, ուրեմն կարող է նաև բացել. Քոչարյան
Եթե ընդդիմությունն այնքան ուժ ունի, որ կարող է ՌԴ-ի ճանապարհը փակել, ուրեմն նաև ուժ ունի հունիսի 8-ին այդ ճանապարհը բացելու համար։ Այդ մասին նախընտնրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը.
«Արդեն այդ փորձանքը բերել է, արդեն հայկական ապրանքների համար մուտքը դժվարացել է, ապրանքատեսակներ կա, որը ուղղակի փակել են, և հիմա իր մեղքը ևս փորձում է գցել մեր վրա, ոնց Ղարաբաղը չէ ինքը տվեց, ծախեց, ավիրեց, ասում է հներն են արել 91 թվականից, հիմա փորձում է գցել մեր վրա, եթե այդքան ուժ ունենք Ռուսաստանի վրա ազդելու, որ ճամփեքը փակեն մեր ապրանքների համար, ուրեմն այդ ուժը ունենք հունիսի 8-ին այդ ճամփեքը բացելու համար: Եթե ինքը մնա, հաստատ ճամփեքը փակվելու է: Ամբողջ ինչ Հայաստանը արտադրում է, չի արտադրում, 90%-ով գնում է Ռուսաստան, մոտավորապես 98% բանջարեղեն, ծաղիկ, գինի և այլն: Բա լավ դու այդ քայլերը որ անում ես, չես մտածում այդ արտադրողի մասին, այդ բիզնեսների մասին, այդ ջերմոցներում աշխատող մարդկանց մասին. ուրեմն եթե այդքան հզոր ենք. որ կարող ենք սա փակել. կրկնեմ ուրեմն այդ հզորությունը կա բացելու համար. ուրեմն իմացեք. որ որևէ խնդիր որևէ մեկը չի ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններում»,– նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից
«Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից, կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայ...
Ալիևի հրահանգները կատարողը փորձում է ճնշել փոփոխություններ բերող ուժին. «Ուժեղ Հայաստանի» խոսնակ
Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքա...
Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վո...
ՔՊ՝ 32%, «Հայաստան» դաշինք՝ ընդամենը 3%․ 44%-ը դեռ չի բացահայտում ընտրությունը
IRI-ն հարցումներ է անցկացրել՝ ԱԺ ընտրություններում ում կքվեարկեն մարդիկ: Ըստ այդմ՝ արդյունքները հետևյալն են.▫️ՔՊ - 32%▫️...